ԵՊՀ-ի պատասխանը Փաշինյանին

Մի քանի օր շարունակ ԵՊՀ-ում փորձ է արվում սադրանքներ իրականացնելու, սակայն բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել անկառավարելի վիճակից, ինչպես նաև չխաթարվեց բնականոն դասապրոցեսը։ Բայց այսօր՝ ժամը 15.30-ի սահմաններում, մոտ 120-130 հոգի՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժեցին ԵՊՀ տարածք՝ թմբուկներով և գոռոցներով պարալիզացնելով բուհի բնականոն գործունեությունը։ Հասկանալով, որ իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ ԵՊՀ անվտանգության աշխատակիցները փակել են մասնաշենքերի դռները, սակայն ակցիայի մասնակիցներին սկզբում հաջողվել է մտնել Քիմիական ֆակուլտետ և մասնաշենքի ներսում բարձրախոսներով ու թմբուկներով խաթարել բնականոն գործունեությունը։ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ ներկայացուցչին ասել է, որ ուզում է հանդիպել ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, ով, իմանալով ԵՊՀ տարածքում տեղի ունեցող գործողությունների մասին, կիսատ է թողել հեռուսաեթերը և վերադարձել է իր աշխատասենյակ։ Հանդիպման առաջարկը պարոն Ա. Սիմոնյանը ընդունել է՝ պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը աշխատասենյակ պետք է բարձրանա մենակ։ Փաշինյանը սկզբում մերժել է առաջարկը, ապա ասել, որ համաձայն է, սակայն ներս մտնելու ժամանակ ԱԺ պատգամավորի կողմնակիցները ջարդելով Կենտրոնական մասնաշենքի բռնակը, անվտանգության աշխատակցի մատը և նույնիսկ ոտքի տակ տալով իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, ներխուժել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենք։ Ակցիայի մասնակիցները, թմբուկ խփելով, գոռալով և քաղաքական կոչեր հնչեցնելով, բարձրացել են 5–րդ հարկ։ Ռեկտորի աշխատասենյակի նախասրահի միջանցքում Նիկոլ Փաշինյանը նորից է կրկնել Արամ Սիմոնյանի հետ հանդիպելու իր ցանկությունը, սակայն ստացել է նույն պատասխանը. հանդիպումը կարող է լինել միայն առանձնազրույց։ Ստանալով մերժում, քանի որ ակցիայի մասնակիցները լիովին անկառավարելի էին դարձել, Նիկոլ Փաշինյանը հեռացել է։ Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել ենք պաշտոնական հայտարարություններում և գործունեության ընթացքում, կրկին կոչ ենք անում քաղաքական հետաքրքրություն ունեցող բոլոր քաղաքացիներին՝ Քաղաքական և քաղաքացիական ակտիվության ցուցաբերելիս հետևել ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին, գիտակցել, որ գտնվելով ԵՊՀ տարածքում պետք է հարգել ուսումնական և գիտական  աշխատանքով զբաղվող ՀՀ քաղաքացիների իրավունքները, խուսափել քրեական տարրեր պարունակող գործողություններից:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am