«Ոստիկանները մեր աչքերի մեջ պետք է տեսնեն Սերժ Սարգսյանի պարտությունը». Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ իրենց կազմակերպած քայլարշավն արշավ էր` հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի: «Հիմա մենք մեր ժողովրդից ակնկալում ենք, որ նա դուրս կգա փողոց, կհեղեղի Երևանի, Հայաստանի բոլոր քաղաքների ու գյուղերի փողոցներն ու հրապարակները»,- ասաց նա: Նա հստակեցրեց՝ իրենց պայքարի միակն նպատակը ՀՀԿ-ին իշխանությունից զրկելը չէ, այլ ժողովրդի ազատագրումը։ Նիկոլ Փաշինյանը ոստիկանների հնարավոր գործողությունների վերաբերյալ հավաքվածներին հորդորեց. «Եթե ոստիկանները գալիս են ցրելու, չենք ցրվում, թև թևի տված, ուս ուսի տված, ոտ ոտքի տված կանգնում ենք, պինդ բռնում իրար: Նրանք մեր աչքերի մեջ պետք է տեսնեն Սերժ Սարգսյանի պարտությունը: Ես ոչ մի վայրկյան ձեզ չեմ թողնելու, մնալու եմ ձեզ հետ: Մենք վճռական ենք... Թույլ չենք տալու Սերժ Սարգսյանի իշխանությանը՝ գործել, շրջափակելու ենք ամեն ինչ, ինչ հնարավոր է շրջափակել»,- նշեց նա:
