Հանրահավաքի մասնակիցները փակում են Ֆրանսիայի հրապարակը
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում ելույթի վերջում հայտարաեց, որ հանրահավաքի բովոնդակային մասն ավարտված է, և որ պետք է անցնել գործողությունների. «Մենք հիմա կգնանք և մեր հսկողության տակ կվերցնենք Երևանի Ֆրանսիայի հրապարակը»,-հայտարարեց Ն. Փաշինյանը:ծ Նա կոչ է արել հանրահավաքի մասնակիցների չհեռանալ գիշերը, քանի որ հակառակ դեպքում ոստիկանությունը կարող է գործողություն ձեռնարկել:
