Վաղը շրջափակելու ենք ՀՀԿ գրասենյակը. Նիկոլ Փաշինյանը սպառնում է Սերժ Սարգսյանին
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղը շրջապատելու են ՀՀԿ գրասենյակը, որտեղ տեղի է ունենալու կուսակցության խորհրդի նիստը:Ինչպես հայտարարել է վաղը գնալու են ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցելու, որտեղ Սերժ Սարգսյանի թեկնածությունը փորձելու են առաջադրել որպես վարչապետի թեկնածու: «Մեր գործողությունները լինելու են շուրջօրյա ու ճկուն և ՀՀ քաղաքացիներին հենց էսօրվանից հրավիրում ենք հավաքվել, որպեսզի վաղը գնանք ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցելու, որտեղ փորձելու են Սերժ Սարգսյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրել: Հիմա կգնանք ու մեր հսկողության տակ կվերցնենք Ֆրանսիայի հրապարակը»,- հայտարել է նա:
