«Սերժ Սարգսյանը պարտվել է սպառազինության մրցավազքը Ադրբեջանին». Փաշինյան
#ԻմՔայլը քայլերթի մասնակիցները, Գյումրուց մինչև Երևան անցնելով 195 կմ, կատարելով շուրջ 300 հազար քայլ, արդեն են Ազատության հրապարակում են:«Մեր առաքելությունը քաղաքացու հաղթանակն է, իսկ նպատակը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով առաջադրման կասեցումը, որը կբերի իշխանափոխության»,- ասում են հավաքի կազմակերպիչները: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի օրոք անվտանգության խնդրին:Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն առաջին գերագույն գլխավոր հրամանատարն է, ում օրոք տարածքային կորուստներ են եղել: «Սերժ Սարգսյանը պարտվել է սպառազինության մրցավազքը Ադրբեջանին և ադրբեջանական ժամանակակից զենքին հակադրել է պահածոների տարաները և Երևանից տարված թափառական շները: Սարգսյանի խոսքով, մինչև Ադրբեջանը կռվում էր ժամանակակից զենքով, հայկական բանակը զինված է 80-ականների 4 անգամ վերանորոգում անցած զինտեխնիկայով»,-ասել է նա:
