Ամերիկյան ռազմանավերն ուղևորվում են դեպի Սիրիա. Daily Mail
Տասներկու ռազմանավից բաղկացած ամերիկյան հարվածային նավատորմն ուղևորվում է դեպի Սիրիա: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail-ը: 90 ինքնաթիռ տեղափոխող «Հարի Թրումեն» (USS Harry S. Truman) ատոմային ավիակիր նավը, որն ուղեկցում են հինգ ականակիր նավ և հածանավ, շարժվում է դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք: Մյուս չորս ականակիր նավերը, որոնց շարքում են «Դոնալդ Քուք»-ը, «Պորտեր»-ը, «Քարնի»-ն և «Լաբուն»-ը, երկու միջուկային սուզանավերի հետ արդեն Միջերկրական ծովում են կամ դրա մոտակայքում:
