Գյումրիում պատշգամբից երեխա է ընկել, բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար
Արտակարգ պատահար է տեղի ունեցել Գյումրիում: Շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից տղա երեխա է ընկել ներքեւ: Մոտ 2.5 տարեկան փոքրիկը ծարահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց: Ներկա պահին բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար: Մայրաքաղաքից Գյումրի է հրավիրվել մասնագիտացված հատուկ խումբ: armtimes.com
