Ակցիայի մասնակցին վթարի ենթարկած վարորդին ազատել են աշխատանքից (տեսանյութ)
Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Մերժի՛ր Սերժին» և «Քա՛յլ արա» նախաձեռնության անդամների կազմակերպած ակցիայի ընթացքում երեկ վրաերթի էր ենթարկվել ակտիվիստ Արեն Մկրտչյանը: Մեքենան պատկանել է GG տաքսի ընկերությանը: «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն անդրադառնալով միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա դիմում եմ GG տնօրինությանը. քանի դեռ էս վարորդին չեք հեռացրել ու ներողությունխնդրել Արեն Մկրտչյանից ու մյուսներից, հրաժարվում եմ օգտվել ձեր ծառայություններից ունույնը խորհուրդ եմ տալիս բոլորին»։ Ավելի ուշ, GG տաքսի ընկերությունը ներողություն է խնդրել կատարվածի համար եւ տեղեկացրել, որ վարորդն արդեն աշխատանքից ազատվել է:
