ՀՀԿ-ում էլ են սպասում 13-ի հանրահավաքին. Փաշինյան

#ԻմՔայլը արշավի անդամները երեկ արդեն Կոտայքի մարզում էին: Նրանք գիշերը ճամբար խփեցին Պտղնի գյուղի մոտակայքում, իսկ այսօր երեկոյան կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ էլ կմեկնարկեն շուրջօրյա հանրահավաքները: Ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին, #ԻմՔայլը նախաձեռնության անդամները կլինեն Երեւանի Հյուսիսային ավտոկայանում, որտեղից անցնելով Թբիլիսյան խճուղին, Ազատության պողոտան եւ Տերյան փողոցը կհասնեն Ազատության հրապարակ: Հայկական Ժամանակի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում, ըստ իրավիճակի, մանրամասնելու են բոլոր սցենարները: Պարոն Փաշինյանարդեն 13-րդ օրն էոր շարունակվում է քայլարշավըԻ՞նչարդյունքների եք հասել այս օրերի ընթացքում: - Արդյունքները կամփոփենք վաղը, Ազատության հրապարակում: Ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, հանրահավաք ենք սկսելու, իսկ այս ընթացքում քայլարշավն անցել է քաղաքացիների համատարած քաջալերանքի պայմաններում: Պարոն Փաշինյանվերջնական ե՞րբ եք ներկայացնելու ճանապարհային քարտեզըքանի որ նշել եք՝ շատ մարդկանց դեպքում այլ գործողություններ են սպասվումքչիդեպքում՝ այլ: - Ասել ենք, որ լինելու է գործողություն՝ խաղաղ քաղաքական անհնազանդության գործողություններ: Անկախ նրանից, թե քանի մարդ կլինի հրապարակում: Մեր ստացած ազդակները մեզ հուշում են, որ ունենալու ենք ուժեղ Ազատության հրապարակ: Այսինքն ե՛ւ բազմամարդ հրապարակ ունենալու պարագայում եք ԱԺ-ի մուտքերըփակելուեւ հակառակ պարագայու՞մ: - Ազգային ժողովի շենքը շրջափակելը միակ գործողությունը չէ, որ մենք նախատեսում ենք: Բազմաթիվ սցենարներ ու տարբերակներ կան եւ մենք Ազատության հրապարակում, ըստ իրավիճակի, կմանրամասնենք: Ոստիկանությունն արդեն արձագանքել է Ազգային ժողովի մուտքերը փակելու ձեր հայտարարություններին, այս գործողությունները համարելով հակաօրինական՝ հորդորելէ չոտնահարել մյուս քաղաքացիների իրավունքներըԱյս զգուշացումից ի՞նչհետեւություններ եք անում: - Ես ասել եմ, որ մեզ հնարավոր չէ զգուշացնել, ինձ չի հետաքրքրում, թե ոստիկանությունն ինչ է ասում: ՀՀԿ-ն ԳՄ նիստից հետո ոչ պաշտոնապես հայտարարեցոր ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն էՍպասելի՞ էր սաթե՞ կարծում էիքորվերջին պահին ուրիշի անունը կտան: - Շատերն ասում էին, որ այդպիսի բան չի լինելու, բայց մենք հայտարարում էինք, որ այդպիսի բան է լինելու: Այստեղ հետաքրքիրն այն է, որ երեկ Գործադիր մարմնի նիստում նրանք պաշտոնապես այդ հայտարարությունը չարեցին եւ սա նշանակում է, որ նրանք էլ են սպասում ապրիլի 13-ի հանրահավաքին: Սա նշանակում է, որ նրանք չունեն նախկին վստահությունը, եւ ես այս առումով քաղաքացիներին կոչ եմ անում՝ լինել Ազատության հրապարակում, որովհետեւ ՀՀԿ-ականների այս զգուշավորությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք հասկանում են՝ եթե տեղի ունեցավ քաղաքացիների կամարտահայտում, ապա իրենց պլանները չեն կարող իրագործել: ՀՀԿ-ում այն կարծիքին չենոր փոշմանել եւ փողոց դուրս գալը քաղաքականկատեգորիա էՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշում էոր փոշմանելու օրըմիայն ընտրության օրն է: - Երբ քաղաքացին իր կամքը կարտահայտի Ազատության հրապարակում, մենք բոլորս ամեն ինչ կտեսնենք եւ մեր բոլորի աչքի առաջ ամեն ինչ տեղի կունենա եւ ՀՀԿ-ն իր իշխանությունը կկորցնի: Մինչ ՀՀԿ-ականները հայտարարում ենոր Սերժ Սարգսյանն անփոխարինելի էնախօրեին Freedom House-ը զեկույց է հրապարակելորտեղ ՀՀն դասել էավտորիտար դարձող երկրների շարքումԸնդգծվել է նաեւ իշխանությաններկայացուցիչների կապը կոռուպցիոն գործարքների մեջԱյս զեկույցիցիշխանությունը կզգոնանա՞: - Նրանք կզգուշանան ՀՀ քաղաքացիների կամքից, ուրիշ ոչ մի բանից չեն զգուշանա: Երբ կլինեն հարյուր հազարավոր քաղաքացիներ Ազատության հրապարակում, նրանք ի վերջո կկորցնեն իրենց իշխանությունը:   Հարցազրույցն ամբողջությամբ՝«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am