Սիրիան՝ ռազմական առճակատման պռնկին

Սիրիայի կառավարությունն այժմ իր լիակատար վերահսկողությունն է հաստատել Դոումայում, որտեղ ըստ կասկածների, շաբաթ օրն իրականացվել էր քիմիական հարձակում։ Այստեղից դուրս է բերվել ավելի քան 41 հազար մարդ, այդ թվում 3 հազար 300 ապստամբ։ Այսինքն՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դիրքերն ավելի են ամրապնդվում, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նրան «Գազով խեղդող անասուն» է անվանում։ Իսկ Թվիթերում Թրամփի գրառումներն էլ հուշում են Սիրիայում ռուսական ուժերի հետ առճակատման հնարավորության մասին։Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»: Ինչպես նախկին դիվանագետ Ջերալդ Ֆայըրստայնն է ասում, Սիրիայում իրադրությունը չափից շատ է սրվում։ «Հակասություններ Իրանի ու Իսրայելի միջեւ։ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ ռազմական առերեսման հնարավորություն։ Սիրիայում Հեզբուլլահի վերահսկողության տակ գտնվող տարածքների ընդլայնում։ Եվ իհարկե բախումներ Թուրքիայի ու քրդերի միջեւ, որը հակասում է ԱՄՆ-ին շահերին»։

 Սպիտակ տունը չորեքշաբթի օրը հերքեց այն լուրերը, թե ԱՄՆ-ը ունի դեպի Սիրիա հրթիռներ արձակելու հստակ ծրագիր։ Սակայն խոսնակ Սառա Սանդերսը հաստատեց, որ Թրամփը Ռուսաստանին է համարում պատասխանատու Սիրիայում իրականացվող վայրագությունների համար։

«Նրանք երաշխավորել էին, որ քիմիական զենքեր այլեւս չեն կիրառվի Սիրիայում։ Սակայն խոստումը չկատարեցին ու բացի այդ, Ասադին օգնելու նպատակով վետոյի ենթարկեցին ՄԱԿ-ի 6 բանաձեւ»։ Իսկ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը հայտարարում է, թե «Պատրաստ կանգնած ենք, նախագահի որոշման դեպքում ռազմական տարբերակներ ներկայացնելու համար»։ Ռուսաստանն ու Սիրիան սակայն հերքում են այստեղ շաբաթ օրը թունավոր գազ կիրառելու մասին մեղադրանքները։ Ռուս վերլուծաբաններից շատերն էլ կարծում են, որ Մոսկվան անպայման կտա պատասխան, եթե ամերիկյան կողմից լինի հրթիռային գրոհ։ Նրանցից Ֆյոդոր Լուկյանովն ասում է. «Սիրիային հարված հասցնելու ԱՄՆ-ի նախագահի հրամանը Ռուսաստանում կարող է համարվել ծայրահեղ թշնամանքի դրսեւորու»։ Մեկ տարի առաջ ԱՄՆ-ը իրականացրեց գրոհ ընդդեմ այն բազայի, որտեղից, ըստ ստացված տեղեկությունների, իրականացվել էր քիմիական հարձակում։ Սակայն այս տարի, ասում են փորձագետները, իրադրությունն այլ է։ Իրադրությունն այստեղ չափազանց լարված է։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am