Փակել արագաչափերը՝ ո՞րն է այստեղ բովանդակությունը

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Քաղաքական պայքարը բաժանվում է երկու մասի՝ հիմնական եւ օժանդակ։ Հիմնականը՝ տարբեր հարթակներում (նաեւ հանրահավաքներում) ծրագրեր, նպատակներ, գաղափարներ հնչեցնելն է՝ դրանցով ընտրողներին, քաղաքացիներին շահագրգռելը, մոբիլիզացնելը։ Օժանդակը՝ զանազան ակցիաներն են, ինչպես հիմա ընդունված է ասել՝ ֆլեշմոբերը:

Օրինակ՝ 88-ին «Ղարաբաղ» կոմիտեն բացատրում էր Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց, որ Գերագույն խորհուրդը պետք է ընդունի այսինչ որոշումը՝ դա քաղաքականություն էր։ Հանրահավաքից հետո «Ղարաբաղ» կոմիտեի ակտիվիստները գնում էին այն պատգամավորների տները, որոնք, ենթադրաբար, այս որոշման դեմ պիտի քվեարկեին ու դռան մոտ խոտ էին լցնում՝ ցույց տալու համար, որ այդ պատգամավորները խոտակեր են: Դա ակցիա էր, ֆլեշմոբ։ (Այսօր նման ակցիա, հավանաբար, հնարավոր չէ իրականացնել՝ պատգամավորներից շատերի թիկնազորը սովորական քաղաքացիներին 100 մետր իրենց տան դռան մոտ չի թողնի)։ Ակցիաները որպես օժանդակ միջոց արդյունավետ են այն դեպքում, եթե՝ ա/ ունեն քաղաքական բովանդակություն, բ/ կան այդ բովանդակությունը կիսող տասնյակ հազարավոր մարդիկ։ «Այս իշխանությունը վատն է, ուզում ենք լավ, ազնիվ, ազգին նվիրված, ժողովրդի մասին մտածող իշխանություն»՝ դա քաղաքական բովանդակություն չէ, դա պարապ խոսակցություն է, որն իսկապես 26 տարի շարունակ վարում են տասնյակ հազարավոր մարդիկ, բայց այդ պարապ խոսակցությունները հնարավոր չէ «կոնվերտացնել» լուրջ քաղաքական հաջողության մեջ։ Բայց լինում է, որ ակցիաները քաղաքական բովանդակություն չեն պարունակում։ Օրինակ՝ փակել արագաչափերը՝ ո՞րն է այստեղ բովանդակությունը: Հավանաբար, հետեւյալը. անպատիժ քշեք, ժողովուրդ ջան, 120-ի վրա, ձեզ ոչ մեկը չի տուգանի: Արագաչափերը, ինչպես հայտնի է, պոպուլիստների ամենասիրելի թեման են՝ դրանց առկայությունը «քլնգելը» անկարգ վարորդների սրտով է»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am