40 երեխաների տեղափոխող ավտոբուս է վթարվել.կա զոհ
ՌԴ Պուշկինսկի շրջանում երեխաներ տեղափոխող վտոբուս է վթարվել: А107 միջպետական ճանապարհին 40 երեխաների տեղափոխող ավտոբուսը բախվել էր մեծ արագությամբ առջեւից ընթացող մեքենային ու շրջվել: 13 մարդ, որոնց թվում 8 երեխա է տուժել պատահարի արդյունքում: Ria-ի փոխանցմամբ, տուժած 13 անձանցից հոսպիտալացվել են 9-ը, այդ թվում 7 երեխա. եւս 3 մեծահասակ ու 1 երեխա տեղում են ստացել բուժօգնություն: Զոհվել է մարդատար մեքենայի վարորդը:
