ԵՊՀ-ում ուսանողները դասադուլ են հայտարարել
ԵՊՀ-ում մի խումբ ուսանողներ դասադուլ են սկսել՝ միանալով «Իմ քայլը» արշավին.նրան քիրենց իսկ խոսքով միանում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տարվող պայքարին. «Ուսանողներն այս պայքարում մեծ դեր պետք է ունենան: Համալսարանի դասախոսները ևս ցանկություն ունեն միանալու: Տարբեր երկրներում ուսանողներն են սկսում պայքար՝ իշխանությունների անօրինականությունների դեմ: Միացեք, պայքարենք Ս. Սարգսյանի վարչապետության դեմ»,- դիմելով ուսանողներին՝ կոչ արեցին հավաքվածները:
Ժամը 13.00-ին գնալու են «Հյուսիսային» ավտոկայան՝ դիմավորելու Նիկոլ Փաշինյանին ու նրա համախոհներին:
