Վարչապետի անունը հայտնի է, բայց գլխավոր հարցը դեռ չունի պատասխան

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ գործկոմի նիստից հետո Հայաստանում կա զգացում կամ մտայնություն, որ գլխավոր հարցի պատասխանն ի վերջո տրվեց, եւ պարզ է, թե ով է լինելու վարչապետը, արդեն պաշտոնապես: Ըստ այդմ՝ մնում է, որ դրան դեմ լինողները ավելի թեժացնեն պայքարը Սարգսյանի վարչապետության դեմ, իսկ կողմ լինողները ավելի ուժգնացնեն Սարգսյանի գովաբանությունը: Մինչդեռ Հայաստանի պարագայում գլխավոր հարցը մնում է անպատասխան նույնիսկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ու արդեն տարիներ շարունակ, եւ գուցե պարզ էլ չէ, թե երբ կլինի այդ հարցի պատասխանը: Մինչդեռ հենց դրանից է կախված այն, թե երբ կլինեն Հայաստանի համակարգային ռեֆորմներ: Իսկ հարցը այն է, թե ով է վճարելու ռեֆորմների գինը: Խոշոր հաշվով՝ ռեֆորմների իրականացման մասին հայտարարությունները հեքիաթ են ոչ միայն այն պատճառով, որ կոռումպացված համակարգը չունի փոխվելու քաղաքական կամք: Կամքի առկայության դեպքում անգամ անհրաժեշտ է փող, որով կվճարվի ռեֆորմացիայի գինը: Մեծ հաշվով՝ ռեֆորմը, եթե փոքր-ինչ կոպիտ բնորոշենք իրավիճակը, կոռուպցիոն համակարգի, այսպես ասած, վաճառքն է օրենքին՝ պարզապես առանց քրեական պատասխանատվության: Քրեական պատասխանատվությունը մյուս տարբերակն է, բայց դա գործում է այն դեպքում, երբ տեղի է ունենում հեղափոխություն եւ արմատական իշխանափոխություն: Մենք խոսում ենք այն տարբերակի մասին, երբ ռեֆորմները իրականացնում է իշխանությունը, քանի որ արմատական իշխանափոխության հնարավորությունն ու նախադրյալները ակնհայտորեն սուղ են, իրատեսականությունը՝ գրեթե զրոյական: Իսկ իշխանությունը չի գնա քրեական պատասխանատվության տարբերակի գերակայության ճանապարհով, քանի որ այստեղ արդեն առաջանում է ներհամակարգային համերաշխության խնդիր: Այդպիսով, առավել իրատեսական տարբերակ մնում է փողով կոռուպցիան գնելը կամ դրա մի զգալի մասը՝ այդպիսով ապակոռումպացնելով համակարգի գերակշիռ մասը: Բայց ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում չկա իշխանական սուբյեկտ, որն ունակ է դա անել, որն ունի այդքան փող: Առավել եւս՝ դրան ունակ չէ Սերժ Սարգսյանը, որն առաջնային պատասխանատվության սուբյեկտն է: Մյուսների հետ պայմանավորվելու նրա փորձերը խոշոր հաշվով ավարտվում են ապարդյուն, քանի որ Սարգսյանը չի ցանկանում փողի դիմաց տալ համարժեք իշխանություն, իսկ փող ունեցող սուբյեկտներն էլ չեն ցանկանում առանց համարժեք իշխանության տալ այնքան փող, որը Սարգսյանին թույլ կտա վճարել իր անունից իրականացվելիք ռեֆորմների գինը: Արեւմուտքն ու Ռուսաստանը տարբեր պատճառներով եւ նկատառումներով, բայց կարծես թե հավասարապես մտադիր չեն վճարել այդ գինը: Հարցը մնում է բաց, որքան էլ հստակ եւ որոշակի է վարչապետի հարցը: Հետեւաբար Հայաստանում բաց է մնում ռեֆորմի հեռանկարը, թեեւ իշխանությունն ակնհայտորեն զգում է դրա անհրաժեշտությունը՝ իր իսկ անվտանգությունից ելնելով: Կոնսենսուսային որոշումն էլ չի ստացվում այդ մասով, քանի որ համակարգը քիչ թե շատ կոնսենսուսի է եկել զուտ ռազմական անվտանգության գնի հարցում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am