Ռուսական ռազմական ուղղաթիռ է կործանվել
Կալինինգրադի շրջանում Բալթիկ ծովում կործանվել է ռուսական ռազմական Ка-29 ուղղաթիռը, որը ուղղաթիռը պատկանում է ՌԴ պաշտպանության նախարարությանը:Ուղղաթիռի հետ կապը կորել է երեկ երեկոյան, գիշերվանից մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքները: РИА-ի տեղեկություններով, արտակարգ իրավիճակների ծառայության իրենց աղբյուրը հայտնել է, որ ուղղաթիռում գտնվել են միայն 2 օդաչուները: Առավոտ վաղ Բալթիկ ծովի ակվատորիայում հայտնաբերվել է օդաչուներից մեկի մարմինը, մյուսին դեռ չեն գտել:
