Պարտադրված հակառակորդ՝ ապագա 7 տարիների համար

Այսօր Ադրբեջանում նախագահական ընտրություններ են ընթանում: 125 ընտրական օկրուգներում 5426 մշտական և 215 շարժական ընտրատեղամասեր են գործում, բոլոր ընտրատեղամասերում տեղադրված են տեսախցիկներ: ԿԸՀ տվյալների համաձայն, ընտրությունների ընթացքին հետևելու են 894 միջազգային ու 58175 տեղական դիտորդներ, այդ թվում՝ 59 երկրի 61 կազմակերպությունից: Իլհամ Ալիևի վերընտրությունը կասկածից դուրս է: Օրերս հրապարակվեցին տեղական մի կազմակերպության՝ «Rey» հետազոտական կենտրոնի ապրիլի սկզբին իրականացրած հարցումների արդյունքները: Ըստ այդմ՝ հարցվածների 83,5 տոկոսը մտադիր է ձայնը տալ գործող նախագահ Իլհամ Ալիևին: Հիշեցնենք ՝ նախորդ ընտրություններին Իլհամ Ալիևը ստացել էր ձայների 84 տոկոսը, և հիմա, փաստորեն, ակնկալվում է նույն արդյունքը: Վերոհիշյալ հարցումներով ակնկալվում է նաև ընտրողների բարձր մասնակցություն․ հարցվածների 68 տոկոսը միանշանակորեն պնդել է, որ գնալու է քվեարկության, 10 տոկոսն ասել է, որ ավելի շուտ կմասնակցի, քան ոչ, և միայն հարցվածների 5 տոկոսը չի գնա քվեարկության: Իլհամ Ալիևից բացի առաջադրվել է ևս 7 թեկնածու: Ադրբեջանական ընդդիմությունը բոյկոտեց ընտրությունները: Առաջադրված թեկնածուներն իշխանամետ են համարվում․ նրանք, ըստ ընդդիմադիրների, առաջադրվել են մրցակցության պատրանք ստեղծելու համար: Ըստ հրապարակված հարցումների՝ նրանցից ոչ ոք անգամ 2 տոկոս քվեներ չի ստանա: Հարցվածների մեծ մասի կարծիքով ընտրություններն Ադրբեջանում կլինեն արդար և կարտահայտեն ժողովրդի կամքը: 38 տոկոսը չի բացառել, որ աննշան թերություններ լինեն, բայց դրանք էական ազդեցություն չեն ունենա արդյունքների վրա: Իլհամ Ալիևը պատրաստվում է չորրորդ անգամ դառնալ երկրի ղեկավար: Իշխանությունը պահելու համար նա իր երկրորդ նախագահության ժամկետից առաջ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց, բայց գնաց ոչ թե խորհրդարանական կառավարում հաստատելու ճանապարհով, այլ պարզապես վերացրեց նախագահական ընտրություններին 2 անգամից ավելի մասնակցության հնարավորությունը բացառող արգելքը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահական հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային գալիք հոկտեմբերին, բայց Իլհամ Ալիևն անսպասելիորեն որոշեց ընտրությունները վաղաժամկետ անցկացնել՝ ապրիլի 11-ին: Ընդդիմությունը չընդունեց այդ որոշումը և բոյկոտեց ընտրությունները: Փորձագետները, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարը ընտրությունները վաղաժամկետ անցկացնելը կապել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Էլմար Մամեդյարովը մի քանի անգամ ասել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ընտրություններից հետո ղարաբաղյան բանակցություններն ավելի ակտիվորեն կշարունակվեն: Ի դեպ, նոր, փոփոխված կարգի համաձայն, նախագահն այսուհետ ղեկավարելու է ոչ թե 5, այլ 7 տարի: Բացի այդ, փոխվել է նաև առաջադրումների սահմանափակումը, նշանակում է՝ Ալիևը 7 տարի պաշտոնավարելուց հետո կարող է ամբողջ կյանքի ընթացքում առաջադրվել այնքան, որքան կկամենա: Ինչպես նախորդ ընտրություններում, այնպես էլ այս անգամ՝ անակնկալներ, իհարկե, չեն սպասվում. Իլհամ Ալիև հավերժական թեկնածուն իշխանությունը կպահի իր ձեռքում: 7 տարի՝ միանշանակ Հայաստանը ունենալու է հակառակորդ՝ ի դեմս Ալիևի՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով՝ Լեռնային Ղարաբաղի խնդրից մինչև Հայաստանը մեկուսացնելու Բաքվի քաղաքականությամբ: Իսկ անկանխատեսելի գործընթացներ՝ ընդդիմության ամրապնդում և առավելևս հասարակական ընդվզում Ադրբեջանում, հազիվ թե, հնարավոր լինի սպասել առաջիկա յոթ տարիներին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել» Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում Ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակը՝ Փաշինյանի մասին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր փակագծեր բացեց պատերազմից․ ի՞նչ հրաման էր տալիս Նիկոլը (video) Ահա որն է մեր կոչը Հայաստան–ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած խաղը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է «Նիկոլի ոստիկանները ծեծելով կին են սպա*ել». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն» «Դու ի՞նչ իրավունք ունե՛ս․․․»․ Եզրաս Սրբազանը «մերկացրեց» Փաշինյանին (video) Թրամփը հնարավոր է մասնակցի Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Տիկին Մարության չկա՛, պարոն ա․ սուր երկխոսություն՝ Երևանի ավագանու նիստում (video) «Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ». Պեդրո Զարոկյան Ասեմ՝ ինչ սիգնալ ուղարկեց Պուտինն ընդդիմադիր առաջնորդներին․ Անդրանիկ Միհրանյան (video) Իրանը կասկածներ ունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. Սիվիլնեթ Նիկոլը թռնելու է հայ ժողովրդի ձեռքով․․․ Արմեն Աշոտյան (video) Հազարավոր հայերի զորակցությունը Սամվել Կարապետյանին․ Եզրաս Սրբազանը՝ Մոսկվայից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am