ԻմՔայլը. Երթի մասնակիցները հասել են Պտղնի
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը արշավը այսօր՝ ապրիլի 12-ին հասել է Կոտայքի մարզի Պտղնի գյուղ։ Ակցիան վաղն ավարտվելու է Ազատության հրապարակում, որտեղ ժամը 18:30-ին հանրահավաք է հրավիրված ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։
Պատգամավոր Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել եւ գրառում արել. «Այս ոտքերը վերջին 13 օրերին քայլել են 190կմ՝ Գյումրիից Պտղնի, կատարել են շուրջ 280.000 քայլ եւ վաղը 18։30֊ին հասնելու են Երեւան՝ Ազատության հրապարակ՝ կանխելու Սերժի վարչապետացումը, հեռացնելու ՀՀԿ֊ին իշխանությունից եւ հիմք դնելու մեր երազանքների Հայաստանին»։
