Ցուցարարներին ոստիկանները պահում են մեքենայի մեջ. ուղիղ
#Մերժիր Սերժին եւ #ԻմՔայլը նախաձեռնության անդամները Ֆրանսիայի հրապարակում՝ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում վրան էին տեղադրել:Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի կարգադրությամբ՝ մի քանի ցուցարարի մտցրել են ոստիկանական մեքենա, սակայն փոխոստիկանապետի հավաստմամբ՝ նրանց բերման չեն ենթարկել; Ակտիվիստներից մեկն էլ զանգահարել է իր ընկերներին եւ տեղեկացրել են, որ իրենք բերման ենթարկված չեն եւ գտնվում են ոստիկանական մեքենայում: Ներկայումս նստացույցն ավարտվել է: Ոստիկանության աշխատակիցները երիտասարդներին հեռացրին ճանապարհի երթևեկելի հատվածից:
