Ցուցարարներ են բերման ենթարկվել
Այսօր «Հանուն Հայաստան պետության» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների անդամները փակել են Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակի հատվածում։ Ոստիկանները՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գխավորությամբ, քիչ առաջ ուժով բացեցին Երևանի Մաշտոցի պողոտան։ Ինչպես ասացին՝ ցուցարարները հակաօրինական քայլ են կատարում փողոցը փակելով։ Ցուցարարները հրաժարվեցին ենթարկվել, ինչից հետո Օսիպյանը ոստիկաններին հրահանգեց բացել պողոտան։ Մի քանի ցուցարարների տեղավորեցին ոստիկանական մեքենաների մեջ և բերման կենթարկեն։
