Ադրբեջանում ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի ասուլիսը սկանդալի է վերածվել (տեսանյութ)
Բաքվում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը վերածվել է սկանդալի:Երբ դիտորդական առաքելության ներկայացուցիչները սկսել են խոսել ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կոպտագույն խախտումների վերաբերյալ լրագրողների մի խումբ ոտքի է կանգնել և բղավելով պահանջել իսկույն փոխել զեկույցը:
