ՔԶԱԿ-ը հաստատել է, որ Սկրիպալին Նովիչոկով են թունավորել
Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները հաստատել են, որ Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին թունավորել են Նովիչոկ նյութով: Այս մասին հայտնում է Սքայ Նյուզը:Զեկույցի համաձայն՝ թունավոր նյութը «բարձր աստիճանի մաքուր» է եղել, խառնուրդներ չի պարունակել: «Կենսաբանական նմուշների եւ շրջակա միջավայրի նմուշների տարրալուծումների արդյունքները, որոնք արվել են կազմակերպության ընտրած լաբորատորիաների կողմից, հաստատում են Մեծ Բրիտանիայի եզրակացությունները թունավոր ներգործության քիմիական նյութի մասին, որն օգտագործվել է Սոլսբերիում եւ որից լրջորեն տուժել է մի քանի մարդ»,- ասված է Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների հայտարարության մեջ:
