ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումները թեժ են եղել
ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու։ «Թեկնածուները հավանության են արժանանում Գործադիր մարմնի կողմից, հաստատվում են խորհրդի կողմից, ֆորմալ գործընթացներն իրականացվում են խմբակցության կողմից: ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումները բաց, երբեմն՝ նաև թեժ են եղել: Դետալների մասին չեմ խոսելու, որովհետև դրանք ներքին կուսակցական գործընթացներ են»,- ասաց նա:
