Մեծ թվով ոստիկանական մեքենաներ. ՀՀԿ-ի մոտ (video)
Մեկնարկել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարում է Սերժ Սարգսյանը: Նիստում քննարկվելու է նոր վարչապետի թեկնածուի հարցը: ՀՀԿ կենտրոնական գրասենյակին հարող բոլոր փողոցներում մեծ թվով ոստիկանական մեքենաներ են: Բողոքի ակցիա է իրականացնում «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը:
