Շարմազանովը հիշեցրեց ապրիլի 17-ին վարչապետի ընտրության հարցի քննարկման մասին
ՀՀ-ի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերի համար լրացուցիչ ֆինանսավորման մասին վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը դրվ եց քվերակության :Ձայների 62 կողմ, 31 դեմ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց: Քվերակությունից առաջ «Ելք» խմբակցությունից Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու: «ԱԺ ու ՍԴ չեն ներկայացրել ծրագիրը: Նմանատիպ պայմանագրերի հետ պետք է ներկայացվի՝ գումարներն ինչի՞ վրա են ծախսում, որքա՞ն ժամանակում ինչքա՞ն գումար է վերադարձվելու, ներդրումն ի՞նչ արդյունք է ստեղծելու»: Այսօրվա նիստի վերջում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին:
