Ազատության ջահից խեդվում էին, նյարդայնանում, խուճապի մատնվում, սրտնեղում, ոգեւորվում

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.Երեկ խորհրդարանում երկրորդ անգամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորները ԱԺ ամբիոնից իրազեկեցին ապրիլի 13-ից Ազատության հրապարակում սպասվող շուրջօրյա հանրահավաքների մասին: Պատգամավոր Արարատ Միրզոյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին եւ հայտարարեց կայանալիք հանրահավաքի մասին, այնուհետ հանեց ֆայերը, վառեց այն եւ նշեց, որ սա «Ազատության ջահ»-ն է: Նրան միացավ նաեւ պատգամավոր Լենա Նազարյանը: ՔՊ-ի պատգամավորների այս քայլից հետո ԱԺ լիագումար նիստերի դահլիճն ամբողջությամբ ողողվեց գունավոր ծխով: ՀՀԿ-ական պատգամավորներից Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ շոուն չի ստացվել, իսկ ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Մասնագիտությամբ մանկաբույժ, խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանն էլ մեկ այլ մտահոգություն հայտնեց՝ հանկարծ աշխատակիցների առողջությանը վտանգ չսպառնա կամ հրդեհ չբռնկվի: «Պատկերացնում ենք, եթե այստեղ հրդեհ լինի, 700 հոգու կյանքը կվտանգվեր: Ես սա ընդունելի չեմ համարում»,- ասաց Բաբլոյանը: Մեր զրույցում Արարատ Միրզոյանը մեկ անգամ եւս նշեց, որ այդ նյութը անվտանգ, անվնաս է: Օգտագործվում է մարզադաշտերում եւ վաճառվում է ամբողջ աշխարհում: Մեր հարցին՝ ԱԺ նիստերի դահլիճում կարելի՞ է կիրառել, Միրզոյանը պատասխանեց. «Ազգային ժողովի դահլիճը բավականին ընդարձակ տարածք է եւ չի վնասի մարդկանց»: ՔՊ-ի պատգամավորների այս ակցիան խիստ ջղաձգել էր ՀՀԿ-ական պատգմավորներին: Նրանք մասնավոր զրույցներում նշում էին՝ հատկապես նյարդայնացած են այն հանգամանքից, որ նախապես տեղյակ չեն եղել, թե իրենց ինչ «անակնկալ» է սպասվում: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ականները Միրզոյանին տեսնելով ամբիոնի մոտ արդեն հասկացել են, որ Լենա Նազարյանի նախորդ ելույթի տրամաբանական շարունակությունն է լինելու: Սակայն, երեկ օրվա վերջին ՀՀԿ-ականներից մեկը կրկին մասնավոր զրույցում նշեց, որ չէին էլ կարող պատկերացնել, որ նման բան կարող է լինել: Մեր հարցին՝ արդյո՞ք ապրիլի 13-ից մինչեւ 17-ը տեղի ունենալիք քայլերից էլ ՀՀԿ-ն անակնկալի կգա, մեր զրուցակիցը նշեց, որ պատրաստված են, բայց ավելորդ զգուշությունը ոչ ոքի չի խանգարի: ՀՀԿ-ն միակ խմբակցությունը չէ, որ երեկ ՔՊ-ի երկու պատգամավորների նախաձեռնությունից անակնկալի եկավ: Բանից անտեղյակ էին նաեւ ԵԼՔ-ի Լուսավոր Հայաստանի թեւի ներկայացուցիչները: Նրանցից Գեւորգ Գորգիսյանն ավելի շատ նյարդայնացավ, քան ԱԺ փոխխոսնակը: Նա պահանջեց անգամ լրացուցիչ ընդմիջում հայտարարել, իսկ վերջում այլ ելք չունենալով թաշկինակով սկսեց պաշտպանվել ծուխը շնչելուց: Գորգիսյանն այնքան էր նյարդայնացել, որ դահլիճից դուրս գալուց խփել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի բարձրախոսին, երբ թղթակիցը խնդրել էր մեկնաբանել իր դաշինքի պատգամավորների նախաձեռնությունը: Լուսավոր Հայաստանի պատգամավորները նախապես տեղյակ չեն եղել ՔՊ-ի ակցիայի մասին: Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս քայլը գործընկերային չէ եւ պետք է իրենք անակնկալի չգային: «Իրականում այս ակցիայի մասին մենք տեղեկություն չենք ունեցել, եւ ես գտնում եմ՝ դա գործընկերային չէ՝ գալ այստեղ եւ առանց մեզ հետ քննարկելու նմանատիպ ակցիա անել: Ես, իհարկե, շատ ավելի կողջունեի, եթե այդ քայլը քննարկված լիներ: Այնուամենայնիվ, քանի որ դահլիճում հեգնական արտահայտություններ էին հնչում, ես կոչ արեցի գործընկերներին՝ չհեգնել իրավիճակը և ըմբռնումով մոտենալ»,- ասաց Թանդիլյանը: Նկատենք նաեւ, որ Մանե Թանդիլյանն ավելի վաղ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ պետք չէ ՔՊ-ի այս գործողությանը հեգնանքով արձագանքել: «Սա դրդված քայլ էր առ այն, որպեսզի կարողանանք հասկանալ Հայաստանում տիրող իրավիճակը, եւ սա կոչ է՝ ուղղված քաղաքացուն»,- ասաց նա եւ շարունակեց, որ նման կերպ իր գործընկերները փորձել են ուշադրություն գրավել եւ խնդրեց դրան վերաբերվել որպես ըմբոստության քայլ ու չհեգնել: Միաժամանակ նա համաձայնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, որ միգուցե այս նյութը կարող է վնասել առողջությանը: Անկախ հնչած կարծիքներից, Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանն Աժ-ում ակցիա անելուց հետո կրկին միացան քայլարշավին, իսկ քաղաքական դաշտը երեկ այդպես էլ չհանդարտվեց: Օրվա եւ ժամի բավականին տարօրինակ փոփոխություններով իշխող ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրեց, որտեղ քննարկվեց վարչապետի թեկնածության հարցը, թեեւ առանձնապես նոր ասելիք չկար: Այստեղ միայն ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ն նախորդ օրվա փոխարեն այսօր պետք է նիստ հրավիրեր, իսկ երեկ հրավիրված նիստը երկու ժամ առաջ գցեցին: ՀՀԿ-ի այս շտապողականությունն ուղիղ կապ ունի ընդդիմադիրների գործողությունների հետ: Երեկ ԳՄ-ի նիստի մեկնարկից մոտ մեկ ժամ առաջ Մելիք Ադամյան փողոցը ոստիկանական խիստ հսկողության տակ վերցվեց: «Օպերացիան» գլխավորում էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը հրաժարվեց ՀԺ-ին պարզապանումներ ներկայացնել, թե ինչու են ոստիկանական ուժեր կենտրոնացնում ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի տարածքում:   Նյութն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am