2 մլն դոլարի վարկային համաձայնագիրը հաստատեցին
Հայաստանի խորհրդարանն այսօր հաստատեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը։Փաստաթղթին դեմ քվեարկեցին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները։ Միջազգային բանկից Արմավիրի մարզում ոռոգման համակարգի ներդրման համար Հայաստանն ստանալու է 2 մլն դոլար վարկ։ «Ելք»-ից արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենք դեմ են, քանի որ վարկային համաձայնագիրը չի ներկայացվել Սահմանադրական դատարան և ավելին, կառավարությունը պատգամավորներին չի ներկայացրել ծրագիրը, թե ինչի վրա են ծախսվելու վարկային գումարները։
