Ռուսաստանը Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը վերականգնել է
Gazeta.ru-ն փոխանցում է,որ Ռուսաստանը վերականգնել է ավիահաղորդակցությունը Եգիպտոսի հետ, «Աէրոֆլոտի» առաջին չվերթ «Շերեմետևոյից» ուղևորվել է Կահիրե, ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
«Աէրոֆլոտը» չորեքշաբթիից վերսկսել է կանոնավոր չվերթեր Մոսկվա-Կահիրե-Մոսկվա երթուղով: Թռիչքներն իրականացվելու են շաբաթական երեք անգամ Airbus A320 օդանավերով», - նշել են ավիաընկերությունից:
Մոսկվայից Կահիրե առաջին չվերթով թռչել է 124 ուղևոր:
