Անձնական տվյալների հետ կապված սկանդալային այս պատմության ընթացքում հափշտակվել են նույնիսկ իմ անձնական տվյալները. Ցուկենբերգ

Երկրորդ օրը լինելով՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Մարք Ցուկերբերգը չորեքշաբթի օրը շարունակում էր պատասխանել ԱՄՆ-ի կոնգրեսականների հարցերին։ Ցուկերբերգին վկայություններ տալու նպատակով Կոնգրես հրավիրեցին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Cambridge Analytica կազմակերպությունը «Ֆեյսբուք»-ի հավելվածների միջոցով ձեռք է բերել 87 օգտատերերի անձնական տվյալները։ Ցուկերբերգը Կոնգրեսում անցկացված լսումների առաջին օրը հայտարարեց, որ ընդունում է իր սխալը։

«Ես եմ հիմնել «Ֆեյսբուք»-ը, ես եմ այն ղեկավարում ու ես էլ պատասխանատու եմ այն ամենի համար, ինչ կատարվել է»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասաց Ցուկերբերգը։ Երկրորդ օրվա լսումների ժամանակ նա հայտարարեց, որ անձնական տվյալների հետ կապված սկանդալային այս պատմության ընթացքում հափշտակվել են նույնիսկ իր անձնական տվյալները։ Ցուկերբերգն ասաց, թե իր ընկերությունն այժմ քննարկում է Քեմբրիջի համալսարանի դեմ գործողությունների դիմելու հնարավորությունը, քանի այստեղ են հավաքել, ապա՝ Cambridge Analytica կազմակերպությանը վաճառել մարդկանց անձնական տվյալները։ «Մենք պարզել ենք, որ ամբողջական նախագծեր կան կապված Քեմբրիջի համալսարանի հետ, որտեղ մի շարք հետազոտողներ կազմել են այնպիսի հավելվածներ, որոնց միջոցով հնարավոր է դարձել մուտքը դեպի անձնական տվյալներ»,- Կոնգրեսում չորեքշաբթի օրն ասաց Ցուկերբերգը։ Համալսարանի խոսնակն ասել է, թե իրենք հակադարձ քայլեր են նախաձեռնում։ Ըստ Ցուկերբերգի, «Մենք հիմա ամեն ինչ պետք է նախաձեռնենք, որպեսզի նման դեպքեր այլեւս չկրկնվեն»։ 33-ամյա գործադիր տնօրենն ավելացրել է, թե հավելվածների շուրջ իրենց կողմից անցկացվելիք ստուգումները մի քանի ամիս կպահանջեն ու շեշտել, որ իր ընկերությունը չի հայտնաբերել որեւէ փաստ, որն ապացուցեր Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից մարդկանց տվյալները հափշտակելու հանգամանքը։ Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկայի եւ առեւտրի հանձնաժողովում Մարք Ցուկերբերգը չորեքշաբթի օրը հանդես եկավ նախորդ օրը Սենատի երկու այլ հանձնաժողովներում վկայություններ տալուց հետո։ Լսումների ժամանակ կոնգրեսական Ֆրենք Փալոնին չգոհացրեց այն հանգամանքը, որ Ցուքերբերգը չխոստացավ փոփոխության ենթարկել բոլոր օգտատերերի գաղտնիությունն ապահովող առաջնային կարգավորումները, ինչը թույլ կտար նվազագույնի հասցնել անձնական տվյալներ հափշտակելու հնարավորությունը։ Դա, նրա խոսքերով, շատ բարդ խնդիր է։ Բայց «Ֆեյսբուք»-ի ղեկավարն ընդունեց համացանցի մասին օրենքները կարգավորելու անհրաժեշտությունը։
 Նա խոստացավ, որ «Ֆեյսբուք»-ը մանրամասն կերպով կուսումնասիրի ու անհրաժեշտության դեպքում կարգելափակի դեպի «Ֆեյսբուք» մյուս ընկերությունների մուտքը, եւ իր 2 միլիարդ 200 միլիոն օգտատերերին կտա կողմնակի հավելվածներից պաշտպանվելու միջոցներ։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am