Ալիևը հովանավոր է փնտրում իր ռազմական դիվանագիտության համար

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի համար վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ, և դա բարեբախտաբար, որովհետև Ադրբեջանի հույսը պատերազմն է, հետևաբար եթե չկա հույս, ուրեմն կա խաղաղություն: Ալիևն, անկասկած, հույս ունի, որ աշխարհաքաղաքական դիմակայությունը կբերի պատերազմի հնարավորության: Ադրբեջանի նախագահի համար, իհարկե, զոհերը և ավերածությունները՝ թե՛ իր, թե՛ Հայաստանի կողմից, խնդիր չեն:

 Նրա համար կարևորն այն է, որ ունենա ազդեցիկ ուժային հովանի, որ ռազմական ավանտյուրայի համար չկրի, այսպես ասած, քաղաքական պատասխանատվություն:
Ահա այդ տեսանկյունից ներկայիս, այսպես ասած՝ 21-րդ դարի Կարիբյան ճգնաժամը նրա համար ե՞լք է, թե՞ ոչ, սա իսկապես հարցադրում է, որի պատասխանը մի կողմից բարդ է, մյուս կողմից՝ առնվազն այս օրերի իրավիճակից ելնելով, ամենևին միարժեք չէ: Ալիևը հովանավոր է փնտրում իր ռազմական դիվանագիտության համար, և միջազգային դիվանագիտական ճգնաժամը կարող է նրան մատուցել այդ կամա, թե ակամա «ծառայությունը»: Դա, իհարկե, ռիսկ է, սակայն ոչ իրողություն, քանի որ առայժմ չեն նշմարվում նշաններ, որ Ալիևը մոտ է հովանավոր գտնելուն: Պարզապես աշխարհաքաղաքական ֆոնը նրան կարող է տալ այդ հարցում արդյունքի հասնելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է արդեն իսկ աշխուժորեն աշխատի դրանք չեզոքացնելու ուղղությամբ: Բայց խնդիրը այս դեպքում զուտ դիվանագիտական նոմինալ աշխատանքը չէ, այլ իրավիճակը, ստատուս քվոյի բովանդակությունն ու կոնցեպտուալ հենքը փոխելու անհրաժեշտությունը, և այդ իմաստով հատկանշական է նոր նախագահ Արմեն Սարգսյանի ավելի վաղ արած մի հայտարարություն, որ երբ ամբողջապես կձևավորվի իշխանությունը և կառավարությունը, կնստեն ու բոլորով կքննարկեն, թե ինչ մարտավարություն ու ռազմավարություն պետք է վարել արցախյան խնդրում: Այլ կերպ ասած՝ նախագահի մակարդակով ազդարարվել է, որ Հայաստանն, այդուհանդերձ, օրակարգում դիտարկում է նոր ռազմավարության հարցը, այլապես ինչ կարիք կա նստել ու քննարկել խնդիրը, եթե բուն նպատակը փոփոխությունը չէ: Հայաստանը պետք է շտապի այդ փոփոխության հարցում, առնվազն ձևակերպելու և որոշումների հարցում, Ադրբեջանի պատերազմի, այսպես ասած, իրավունքի առավել խորքային, ինստիտուցիոնալ ու երկարաժամկետ արգելափակման համար, որպեսզի աշխարհաքաղաքական լարումները Բաքվին պարբերաբար չօժտեն ապաարգելափակման հույսով:
 Որովհետև աշխարհը առաջիկա տարիներին թերևս գտնվելու է պերմանենտ ու անկանխատեսելի լարվածությունների ու բախումների փուլում, հետևաբար անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ ամրացնել բախման ներուժ ունեցող կոնֆլիկտային այս գոտում գոնե առայժմ առկա աշխարհաքաղաքական կոնսենսուսային մթնոլորտը, արցախյան գոտին ռազմավարական կոնցեպցիայով վերածելով, այսպես ասած, աշխարհաքաղաքական «արձակուրդի» գոտու, և որպեսզի այդ մեծ դիմակայությունն այստեղ շարունակի հանգստանալ, Հայաստանը պետք է չդադարի աշխատել իրավիճակը խորապես փոխելու ուղղությամբ: Իսկ դա ահռելի աշխատանք է, ոչ պակաս կարևոր, քան պաշտպանական ամրությունների ապահովումը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am