Արևելյան Ղութան Սիրիայի իշխանությունների վերահսկողության ներքո է
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Յուրի Եվտուշենկոն հայտնել է այն մասին,որ Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Դումա քաղաքում, որն ավելի վաղ գտնվում էր «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման զինյալների վերահսկողության ներքո: «Այսօր նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ Սիրիայի Արաբական Հանրապետության պատմության մեջ: Դումա քաղաքի շենքի վրա կանգնեցված պետական դրոշը նշանավորեց վերահսկողությունն այդ բնակավայրի, հետեւաբար՝ ամբողջ Արեւելյան Ղութայի նկատմամբ:Զինյալներից ազատագրված քաղաքում աշխատանաքի են ձեռնամուխ եղել Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները»,- հայտարարել Է նա:
