Թուրք-իրանական լարում է հասունանում

Միջնորդ դառնալու Թուրքիայի փորձը դատապարտված է ձախողման ճգնաժամը Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերություններում սպառնում է բացասաբար ազդել տարածաշրջանի մուսուլմանական երկրների վրա։ Իրանում մամուլը Թուրքիայի նախագահ Էրդողանին է մեղադրում հայտնի շիա հոգևորական շեյխ Նիմր ալ-Նիմրի մահապատժի համար: Հիշեցնենք, Շեյխ Ալ-Նիմրը մահապատժի էր ենթարկվել Սաուդյան Արաբիայում հունվարի 2-ին, ինչից հետո Իրանի և արաբական մի շարք երկրների հարաբերությունները խիստ լարվեցին: Թուրքիայի նախագահը հրաժարվել էր դատապարտել կատարվածը՝ երկու խոշոր սուննի մեծամասնությամբ պետությունների՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բարելավման ֆոնին: Դրանից բացի Էրդողանը մահապատժից օրեր առաջ էր այցելել Էլ-Ռիյադ ու բանակցություններ վարել Սալման թագավորի հետ, ուստի իրանական մամուլը կապ էր շոշափել այս իրադարձությունների միջև: Թուրքիան կանչել է Իրանի դեսպանին՝ պահանջելով դադարեցնել հաղորդագրությունների հրապարակումը, որոնք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա այցը կապում են թագավորությունում մահապատիժների հետ: «Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրանի պետական կառույցներին մոտ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները, որոնք մեր նախագահի՝ Սաուդյան Արաբիա այցը կապում են այդ երկրում մահապատիժների հետ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Էրդողանը Սաուդյան Արաբիա էր այցելել դեկտեմբերի վերջին, իսկ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտարարել է 47 մարդու մահապատժի մասին, այդ թվում՝ շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի: Սակայն Իրանը հերքել է Թուրքիայի պնդումները՝ իր դեսպանին ԱԳՆ կանչելու մասին՝ նշելով, որ դա եղել է դեսպանի սեփական ցանկությամբ: Իրանական ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ի պաշտոնյային, որը ցանկացել է չհրապարակել իր անունը, նշել է, թե թուրքական կողմի հայտարարությունը «սուտ է»: Համաձայն աղբյուրի՝ Անկարայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիղդելին ինքն է խնդրել հանդիպել, որպեսզի բացատրի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի վերջին իրադարձությունների վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է գերատեսչություն՝ բացատրություն տալու իրանական մամուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա այցելության վերաբերյալ տեղեկությունների վերաբերյալ։ Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների նորմալացման գործում միջնորդ դառնալու Թուրքիայի հնարավոր փորձը դատապարտված է ձախողման՝ կարծում է թուրքական Star պարբերականի սյունակագիր, արտաքին քաղաքական հարցերի փորձագետ Ահմեթ Թաշգետիրեն։ Իրանը չի ընդունի Թուրքիայի այդ նախաձեռնությունը, քանի որ երկուսի միջև կան լուրջ տարաձայնություններ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով՝ Trend-ի հետ զրույցում ասել է Թաշգետիրեն։ Էրդողանը սկսել է «քաղաքացիական պատերազմ» Մինչ Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների սրման ֆոնին Թուրքիան նոր «խաղեր» է նախաձեռնում` շարունակվում է քննադատությունը այսօրվա Թուրքիայի նկատմամբ ԵՄ-ի վերաբերմունքի առիթով: Frankfurter Rundschau-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առանց որևէ անհրաժեշտության կասեցրել է քրդերի հետ խաղաղ կարգավորումը, հակամարտության հավելյալ օջախ է ստեղծել Մերձավոր Արևելքում և այժմ պետք է պատասխան տա դրա համար։ Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակը հիշեցնում է 1990-ական թվականների սկզբի սարսափելի ժամանակները, երբ քրդերի հետ պատերազմը թեժ ժամանակներում էր։ Թուրքական բանակը երկրի հարավ-արևելքում դրսևորում է անհամաչափ դաժանություն, զինվորները չեն հասցնում տեղափոխել սպանվածների դիակները։ Մյուս կողմից էլ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) պատանդներ է վերցնում, բարիկադներ է կառուցում և սպանում է նրանց, որոնք չեն ցանկանում անցնել իր կողմը։ Էրդողանի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հայտարարել է, որ պայքարը շարունակվելու է այնքան, «քանի դեռ չեն ոչնչացվել բոլոր ահաբեկիչները»։ Դա արատավոր շրջանակ է, որը խախտելը շատ բարդ է, և տեղի ունեցածի պատասխանատվությունն ընկնում է Էրդողանի վրա, որը ընտրությունների շեմին սկսել է «քաղաքացիական պատերազմ»՝ իր կողմ գրավելու համար ազգայնական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին։ Եվրոպան պետք է, հատկապես, շահագրգռված լինի արյունահեղության դադարեցման համար, և պետք է ճնշում գործադրի Էրդողանի վրա։ Սակայն ԵՄ-ի առաջնորդները վերջին շրջանում վախենում են քննադատել Անկարային, քանի որ Թուրքիան նրա ու փախստականների միջև միակ «սահմանային կետն» է։ Ինչպե՞ս է Թուրքիան վերադառնում դեպի եվրաինտեգրման ուղի Թուրքիայի համար զարգացման առաջնահերթություն պետք է լինի Եվրամիության մեջ ինտեգրումը, Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը: Խոսելով ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցած գիտական համաժողովին, թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Թուրքիայի կողմից վերջին տասնամյակում արձանագրված զարգացումը հնարավոր եղավ իրականացնել շնորհիվ ԵՄ անդամակցության գործընթացի: «Մենք շնորհակալ ենք այդ գործընթացի համար և կարծում ենք, որ այն անհրաժեշտ է վերակենդանացնել, քանի որ այն միակ ճանապարհն է օրենքի գերիշխանության, ժողովրդավարության և ամուր պետականության կառուցման համար», – հայտնել է Շիմշեքը: Վերլուծաբանների կարծիքով, վերջին տարիներին Թուրքիան զգալիորեն շեղվել էր նախկինում դեպի ԵՄ բռնած իր ուղուց` վտանգելով երկրի ներսում ժողովրդավարությունն ու կայունությունը: Նախկինում Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Էթյեն Մահչուփյանը կարծում է, որ Թուրքիայի կառավարությանն անհրաժեշտ է հասկանալի լինել իր երկրի քաղաքացիների համար: Մահչուփյանը հրաժարական տվեց վարչապետի խորհրդականի պաշտոնից 2015-ի ապրիլին, այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ 1915թ. հայերի կոտորածը ցեղասպանություն էր: «Մարդիկ ակնկալում են, որ կառավարությունը երկու ոտքի վրա կքայլի, որի մեկ ոտքն ահաբեկչության դեմ պայքարն է, իսկ մյուսը՝ բնակչության համար դրական քայլերը», – նշում էր Մահչուփյանը: Իսկ Ամերիկյան Մարշալի հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերն ընդգծում է, որ ներկայումս Թուրքիայի համար կարևորագույն խնդիրը պետք է լինի կայունության պահպանումը: «Կայունության խնդիրը առաջնահերթ ուղղությունն է լինելու», – ավելացնում է Ուոքերը: Փախստականների ճգնաժամի հետևանքով, այսպիսով, ԵՄ երկրների և Թուրքիայի միջև հարաբերությունները կրկին սերտացան, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության ուղի: Իհարկե, Թուրքիայի բոլոր հարևանները, այդ թվում և Հայաստանը կշահեին` սահմանակցելով կայուն և զարգացած ԵՄ անդամ Թուրքիայի հետ, բայց արդյոք Էրդողանի Թուրքիան այն պետությո՞ւնն է, որը համամարդկային արժեքների կրող է: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am