Երևանում բախվել են ռուսական համարանիշներով Skoda-ն, վրացական համարանիշներով BMW X5-ն ու հայկական համարանիշներով Toyota Vitz-ը, ЗИЛ 130-ը և BMW-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ «Դոլմա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 34 ZC 584 համարանիշի, Toyota Vitz մակնիշի 78 GՏ 999 համարանիշի, Skoda մակնիշի T 495 XY 161 RUS համարանիշի, BMW X5 մակնիշի GA 900 R վրացական համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 09 ԼՍ 287 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Դպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակնրի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խւմբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են ավագ հետաքննիչներ Գրիգոր Կիրակոսյանն ու Անդրանիկ Իսախանյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ՃՈ ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով բախվել է Toyota Vitz-ին, այնուհետև մոտ 800 մետր առաջ ընթանալով՝ բախվել է ռուսական համարանիշներով Skoda-ին։ Վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5-ին, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ЗИЛ-ին։ Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ավագ հետաքննիչ Գ. Կիրակոսյանի հանձնարարականով հետաքննիչ Ա. Իսախանյանը վարորդներին ենթարկեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ բոլոր վարորդները եղել են սթափ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am