Մայիսի 1-ի կապակցությամբ չորս օր հանգստյան կլինի
2018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի մայիսի 5` շաբաթ օրը։ Այս մասին նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում: Նախագծի հիմնավորման համաձայն՝ աշխատանքային օրը տեղափոխելը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին մայիսի 1-ի տոնական օրից առաջ ունենալ հանգստյան օրեր: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:
