Առաջին տիկին ասվածը վերջին տասնամյակում մենաշնորհ էր, որը Ռիտա Սարգսյանը տարավ իր հետ
Հայկական ժամանակը գրում է. Հայաստանում առաջին տիկին չկա: Պարզվում է, որ Արմեն Սարգսյանի նախագահ դառնալուց հետո նախագահականի կայքում ոչ միայն նախագահ բառն են սկսել փոքրատառ գրվել, այլ նաեւ առաջին տիկին հատվածն են հանել կայքից: Փաստորեն, առաջին տիկին ասվածը վերջին տասնամյակում մենաշնորհ էր, որը Ռիտա Սարգսյանը տարավ իր գնալուն զուգահեռ: Ուշագրավ է, որ մի շարք ՀՀԿ-ականներ նաեւ նշում են, որ իրենց աշխատասենյակներում շարունակելու են կախված մնալ Սերժ Սարգսյանի լուսանկարները:
