«Նույն երկնքի տակ». Հայ և թուրք երիտասարդների մասնակցությամբ նոր նախագիծ

Թուրք և հայ երիտասարդների մասնակցությամբ իրականացվող «Նույն երկնքի տակ» խորագրով ծրագրի առաջին մասը շուտով կավարտվի։ Նախագծի նպատակն է՝ պարզել, արդյոք միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող, փակ սահմաններով, վարչական և առևտրական կապերը խզած երկու երկրում՝ Թուրքիայում և Հայաստանում բնակվող երիտասարդները կարող են մտածել ընդհանուր ապագայի մասին։ Ermenihaber-ի փոխանցմամբ, ծրագրին մասնակցող 15-35 տարեկան շուրջ 80 երիտասարդի ուղղվել է հետևյալ հարցը․ «Քեզ համար ինչպիսի՞ ապագա ես ցանկանում և ինչպիսի՞ աշխարհում»։ Ստացված պատասխանները տեսագրվել և 30 վայրկյան տևողությամբ տեսանյութեր են պատրաստվել: Միևնույն ժամանակ ծրագրին մասնակից և միմյանց չճանաչող հայ և թուրք երիտասարդներին առաջարկվել է ձեռագիր նամակներ ուղղել միմյանց։ Նամակների հետ հասցեատերերին կհանձնվեն նաև հեղինակների լուսանկարները: Այս փուլի թուրքական (Իզմիր, Ուշաք, Այդըն) և հայաստանյան (Երևան, Գյումրի) մասը ավարտվել է: Բոլոր նամակների և տեսագրությունների սղագրությունները թարգմանվել են: Նամակները և լուսանկարները փոխադարձաբար հանձնվում են երիտասարդներին, հաստատվում են կապեր: Բոլոր այս ջանքերով փորձ է կատարվել երկու ժողովուրդների միջև կամուրջ կառուցել։ Նախագիծը հավանության է արժանացել և աջակցություն է ստանում երկու երկրներում գործող մի շարք  հասարակական կազմակերպությունների կողմից։Աշխատանքների առաջին մասում իրենց ներդրումն են ունեցել Թուրքիայի Հրանտ Դինքի Հիմնադրամը իր ճանապարհորդական դրամաշնորհով, իսկ Հայաստանից՝ Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբարատորիայի «Արտ Կոմունան», Երևանի Մարդու իրավունքների տունը, Գյումրիի Երիտասարդական զարգացման կենտրոնը, Երևանի Կովկասյան հետազոտությունների կենտրոնը, որոշ մասնավոր դպրոցներ և համալսարաններ: Նախագծի հեղինակ Թահիր Ունը այս ծրագրի շրջանակներում իրեն ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն է հայտնել որպես կամավոր հանդես եկած Գևորգ Գալտակյանին, Դուրու Օրսին, Օքան Դողանին, Էլեն Կոկչյանին, ֆրանսիացի ընկեր Իգա Վանդենհովին, ինչպես նաև մասնակիցներին և  բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են նախագծի կայացմանը։ Ծրագրի երկրորդ հատվածում, որը կմեկնարկի առաջիկայում, նախատեսվում են  ցուցահանդեսներ Հայաստանում  և Թուրքիայում, գրքի տպագրություն, տեսագրությունների ներկայացում։ Բացի այդ, նախագծին նվիրված հատուկ կայք կստեղծվի, կամրապնդվեն կապերը հայաստանյան երիտասարդական կազմակերպությունների հետ, իսկ դրամաշնորհ գտնելու պարագայում միմյանց հետ նամակագրական կապ հաստատած հայ և թուրք երիտասարդների փոխադարձ այցելություններ  կկազմակերպվեն։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am