Անձրևները կշարունակվեն,ջերմաստիճանը կնվազի
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում ապրիլի 12-ի երեկոյան ժամերին, 13-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում ապրիլի 12-ին՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է, 13-14-ը քաղաքի ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
