Մենք գիտենք, որ Ազատության հրապարակում սպասելու են տասնյակ հազարավոր քաղաքացիներ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց որ, ամսի 13-ին ժամը 13:00-ին #ԻմՔայլը նախաձեռոնւթյունը մտնելու է Երեւան: Իրենց միանալ ցանկացողներին Փաշինյանը հրավիրեց Հյուսիսային ավտոկայան: «Մենք հույս ունենք և գիտենք, որ Երևանում՝ Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեզ սպասելու են, որպեսզի մենք միասին կանխենք Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը», - ասաց Փաշինյանը:
