Միլիարդների կորուստ. Հարված նաև Սերժ Սարգսյանի՞ն

Վաշինգտոնի հասցեական խոշոր հարվածը Օրեր առաջ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կողմից հրապարակվեց պատժամիջոցների նոր ցանկ, որում՝ ընդհանուր առմամբ ռուսաստանցի 24 բարձրաստիճան պաշտոնյաների և ազդեցիկ գործարարների անուններ են տեղ գտել, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի խոշոր ռուսաստանյան ընկերություններ: «Ռուսաստանի կառավարությունը չարամիտ գործողությունների է դիմել ողջ աշխարհով մեկ: Դրանց թվում են Ղրիմի շարունակվող օկուպացիան, Ուկրաինայի արևելքում բռնությունների հրահրումը, Սիրիայի նախագահ Ասադի վարչակազմին զենքի մատակարարումներն այն ժամանակ, երբ նա զբաղված էր իր քաղաքացիներին ռմբակոծելով: Այդ գործողությունների շարքին կարելի է դասել նաև արևմտյան ժողովրդավարությունների դիրքերի խաթարմանն ուղղված քայլերն ու չարամիտ կիբերակտիվությունը»,- նշված է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի այսօր տարածած հայտարարության մեջ: «Ամերիկյան նոր պատժամիջոցների թիրախում հայտնված անձանց և ընկերությունների ողջ ունեցվածքը, որ գտնվում է Միացյալ Նահանգների իրավասության տակ, ենթակա է կալանքի, ԱՄՆ քաղաքացիներին էլ արգելված է որևէ գործարք կնքել այդ անձանց կամ ընկերությունների հետ»,- ասվում էր ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական հրահանգում: Նախևառաջ հարկ է նկատել, որ պատժամիջոցների ցուցակում են հայտնվել ռուսաստանցի ամենաազդեցիկ ուժայինները` Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ռուսաստանի նախագահի թիկնազորի նախկին պետ, այժմ «Ռոսգվարդիան» ղեկավարող Վիկտոր Զոլոտովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև նախկին վարչապետ՝ Արտաքին հետախուզություն ծառայության (CBP) նախկին տնօրեն Միխայիլ Ֆրադկովը: Ցանկում տեղ գտած մյուս խմբի ներկայացուցիչները ռուսաստանցի օլիգարխներն են, որոնց ղեկավարած կառույցներն, ի դեպ, կարևոր կամ նույնիսկ գերիշխող դիրք են զբաղեցնում նաև Հայաստանի տարածքում: Ամերիկյան կողմը պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի, VTB բանկի ղեկավար Անդրեյ Կոստինի, «Գազպրոմբանկի» վարչության նախագահ Անդրեյ Ակիմովի նկատմամբ: Ցանկում են նաև «ԲազԷլ» հոլդինգի ղեկավար, միլիարդատեր Օլեգ Դերիպասկան, այժմ Ֆրանսիայում քննության տակ գտնվող Սուլեյման Քերիմովը, «Ռենովա» ընկերության ղեկավար Վիկտոր Վեկսելբերգը: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսաստանցի մի շարք պատգամավորների հանդեպ: Դրանց թվում է, ի դեպ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, որը, հիշեցնենք, մոտ մեկ ամիս առաջ այցելել էր Երևան, այցի ընթացքում նրան ընդունել էր նաև Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է պատժամիջոցների ցանկում հայտնված կազմակերպություններին, ապա դրանցից թերևս առավել աչքի ընկնողն արտերկրում ռուսական սպառազինության վաճառքով զբաղվող Рособоронэкспорт ընկերությունն է: Այս կազմակերպությունն էլ զբաղվում է օրինակ տարբեր երկրների սպառազինության վաճառքի հարցերով: Այս ցանկում հայտնված անձանց մուտքը ԱՄՆ արգելված է, սառեցվել են նաև ԱՄՆ-ում նրանց ունեցած բոլոր հաշիվները: Ամերիկյան ընկերություններին արգելվում է որևէ գործ ունենալ պատժամիջոցների տակ հայտնված մարդկանց և ընկերությունների հետ։ Ռուսները միլիարդավոր դոլարներ են կորցնում Վաշինգտոնի որոշումը ընդամենը 3 օր անց ունեցավ ծանր հետևանքներ. Երեկվանից մեծ գումարներ են կորցրել ոչ միայն ամերիկյան պատժամիջոցների ցանկում հայտնվածները, այլև շատ ուրիշներ: Մոսկվայի բորսայի ցուցիչն երեկ շուրջ 9 տոկոսի անկում է արձանագրել, իսկ РТС-ի ցուցիչը նվազել է 10 տոկոսով: Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրմելը հետևում է իրավիճակին: Պեսկովը նաև համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունը կանի հնարավորը՝ վնասները նվազագույնի հասցնելու համար: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն, իր հերթին, հայտարարել է, թե ՌԴ-ն իրեն պատասխան քայլերի իրավունք է վերապահում: Կառավարությունը միջոցներ կձեռնարկի՝ պատժամիջոցներից տուժած ընկերություններին օգնելու համար, ասել է ՌԴ վարչապետը: Ռուսաստանում նաև տեղական արժույթն է անկում ապրում՝ մեկ դոլարի արժեքն այսօր գերազանցել է 60 ռուբլին, իսկ մեկ եվրոն արժեցել է 73 ռուբլի: Նման ցածր ցուցանիշ ռուսական ռուբլին արձանագրել էր 2016 թվականին: Բորսայի անկման հետևանքով շուրջ 50 ռուսաստանցի օլիգարխներ միայն երեկ կորցրել են 11 միլիարդ դոլարից ավելի գումար: Ամենից շատ կորցրել է Օլեգ Դերիպասկան՝ մոտ 3 միլիարդ դոլար։ Ավելին՝ Դերիպասկան հայտարարել է, որ իրեն պատկանող «Ռուսալ» ընկերությունը տեխնիկական դեֆոլտի վտանգի տակ է հայտնվել։ Վլադիմիր Պոտանինին պատկանող «Նորիլսկի նիկելը» երեկ կորցրել է շուրջ 1,3 միլիարդ դոլար: Վիկտոր Վեկսելբերգի կորուստը կազմել է մոտ 900 միլիոն դոլար, իսկ Սուլեյման Կերիմովինը՝ 810 միլիոն դոլար։ Այսպես, ամերիկյան պատժամիջոցները կոնկրետ հետեւանքներ են ունենում Ռուսաստանի վրա: Բայց այստեղ կարեւոր է նաեւ հարցը, թե այդ հետեւանքներն ինչպես կանդրադառնան Ռուսաստանի գործընկերների ու դաշնակիցների վրա, մասնավորապես Հայաստանի: Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում նոր մոտեցումներ են անհրաժեշտ, որպես Հայաստանը ամերիկյան վարչակազմի կողմից չդիտարկվի բացառապես ռուսաստանյան ազդեցության երկիր: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել» Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում Ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակը՝ Փաշինյանի մասին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր փակագծեր բացեց պատերազմից․ ի՞նչ հրաման էր տալիս Նիկոլը (video) Ահա որն է մեր կոչը Հայաստան–ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած խաղը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է «Նիկոլի ոստիկանները ծեծելով կին են սպա*ել». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն» «Դու ի՞նչ իրավունք ունե՛ս․․․»․ Եզրաս Սրբազանը «մերկացրեց» Փաշինյանին (video) Թրամփը հնարավոր է մասնակցի Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Տիկին Մարության չկա՛, պարոն ա․ սուր երկխոսություն՝ Երևանի ավագանու նիստում (video) «Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ». Պեդրո Զարոկյան Ասեմ՝ ինչ սիգնալ ուղարկեց Պուտինն ընդդիմադիր առաջնորդներին․ Անդրանիկ Միհրանյան (video) Իրանը կասկածներ ունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. Սիվիլնեթ Նիկոլը թռնելու է հայ ժողովրդի ձեռքով․․․ Արմեն Աշոտյան (video) Հազարավոր հայերի զորակցությունը Սամվել Կարապետյանին․ Եզրաս Սրբազանը՝ Մոսկվայից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am