Անտեր հնարավորություն. Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը չստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը պայմանականորեն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից։ Համաձայնագիրն ամբողջությամբ կգործի Եվրամիության բոլոր երկրների եւ Եվրոպական Խորհրդարանի կողմից վավերացնելուց հետո։ Ասել, որ սա խորքային իմաստով պատմական իրադարձություն է Հայաստանի համար, նշանակում է՝ ոչինչ չասել։ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, առանց չափազանցության, Հայաստանի փրկության բանալին է՝ ոչ միայն ու գուցե ոչ այնքան այդ փաստաթղթի քաղաքական ու տնտեսական դրույթների գործարկման, այլ շատ ավելի լայն, քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական առումով։ Այս համաձայնագրի նշանակությունն առավել խորությամբ գնահատելու համար, թերեւս, արժե խնդրին մոտենալ հակառակ կողմից։ Ինչ կլիներ, եթե Հայաստանը ստորագրած չլիներ Եվրամիության հետ մեր կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին առնչվող այս համաձայնագիրը։ Եթե հակիրճ, ապա Հայաստանը շատ արագ կխրվեր ավտորիտարիզմի ճահճի մեջ։ Անցած 5 տարիներն ու հատկապես վերջին ամիսները ցույց են տալիս, որ Հայաստանում եւս բավական տեսանելի ու շոշափելի դրսեւորումներով տեղի են ունենում ավտորիտար կառավարման ոճին հատուկ որոշ երեւույթներ՝ սկսած հանրային-քաղաքական մթնոլորտից՝ մինչեւ պրակտիկ քաղաքական գործողություններ։ Եվ ուրեմն, եթե չլիներ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, Հայաստանն ավտորիտար պետություն էր դառնալու առանց այն արգելքների, որոնք, հուսանք, գործելու են Եվրոպայի հետ ստորագրված այս փաստաթղթով։ Ամենակարեւոր խնդիրը, իհարկե, ոչ թե համաձայնագրի վավերացումն է, այլ դրա իրագործումը։ Իսկ այստեղ առաջանում է շատ ավելի կարեւոր հարց՝ ո՞վ կամ ովքե՞ր են այդ համաձայնագրի իրագործման ու դրանից բխող իրական բարեփոխումների կատարման պահանջատերերը՝ որպես սուբյեկտներ։ Միանշանակ է, որ դա իշխանությունը չէ, որը միայն ֆորմալ առումով է այս համաձայնագրի շահառուն։ Դա իշխանությունը չէ, որովհետեւ այն բարեփոխումներն ու այն պետությունը, որը կարող ենք ունենալ ԵՄ-ի հետ համաձայնագրի լիարժեք իրագործման արդյունքում, ուղղակիորեն, օրգանապես հակասում է Հայաստանի իշխանական համակարգի ներքին տրամաբանությանն ու կանոններին։ Այս համաձայնագրի, իսկ ավելի լայն իմաստով՝ եվրոպական մոդելի պետություն ունենալու պահանջատերը կարող էր դառնալ ընդդիմությունը, որն այսօր ապրում է քաղաքական օրակարգի բացակայության ճգնաժամ, սակայն ցավով պետք է արձանագրել, որ ընդդիմությունը եւս այս համաձայնագրի իրագործման պահանաջատերը չէ, որքան էլ դեկլարատիվ մակարդակում խոսում  են դրա կարեւորության մասին։ Այն դեպքում, երբ հենց դա կարող էր դառնալ ընդդիմության երկարաժամկետ, ռազմավարական քաղաքական օրակարգը։ Դժբախտաբար, այս համաձայնագրի իրագործման պահանջատերը չէ նաեւ հասարակությունը, որը դրա ամենամեծ շահառուն կարող է դառնալ առնվազն երկարաժամկետ հեռանկարում։ Ու ստացվում է, որ մենք ֆորմալ առումով ունենք Հայաստանի համար զարգացման ու, որ ավելի կարեւոր է՝ ավտորիտարիզմի էլ ավելի խորացումն արգելակելու ներուժ ունեցող փաստաթուղթ, սակայն չունենք քաղաքական ու հանրային սուբյեկտներ, որոնք մինչեւ վերջ ու ամենայն նախանձախնդրությամբ կլինեն դրա իրագործման պահանջատերը։ Մեծ հաշվով, այդ դերում միակ տեսանելի սուբյեկտը Եվրոպական Միությունն է, որը, սակայն, առանց հայաստանյան սուբյեկտների համարժեք վարքագծի՝ չի կարող ամբողջությամբ ապահովել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրագործումը։ Հետեւաբար՝ ԵՄ-ի համար, փաստաթղթի իրագործումից առաջ, թերեւս, ավելի կարեւոր խնդիր է Հայաստանում այդպիսի սուբյեկտների փնտրտուքը կամ նման միավորների կայացմանն ուղղված աջակցությունը։ Այլապես այս համաձայնագիրը կդառնա հերթական հռչակագրային փաստաթուղթը, որը միջազգային կամ առնվազն եվրոպական լեգիտիմություն կհաղորդի բովանդակությամբ ավտորիտար Հայաստանի իշխանությանը։ Եվ, հակառակը, համաձայնագրի իրագործման դեպքում դա կլինի ամենամեծ հարվածը Հայաստանի գործող իշխանությանը՝ ըստ էության հեռանկարում դառնալով Հայաստանում իշխանափոխության իրականացման իրական գրավական, քանի որ ԵՄ-ի հետ համաձայնագրի տեսլականում հաստատ չի կարող գոյություն ունենալ այն իշխանությունը, որը Հայաստանում գոյություն ունի այսօր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am