Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Բորուսիային» հայ մարզիչներին
«Դորտմունդի Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել գերմանական ակումբին՝ հայ մարզիչների պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու համար: Ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Շնորհակալություն «Բորուսիային»՝ հայ մարզիչների պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու համար»: ՊՐՈ արտոնագրերի դասընթացի մասնակից հայ մարզիչների պատվիրակությունը Դորտմունդում ծանոթացել է տեղի «Բորուսիա» ակումբի ենթակառուցվածքներին: Հայ մարզիչները հանդիպում են ունեցել նաև թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ և նրան նվիրել են Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ:
