Կքննարկեն փոխվարչապետերի թեկնածուների հարցը
Հայաստանի հանրապետական կուսակցությունը շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին, կուսակցության խորհրդին ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ փոխվարչապետերի հարցը կքննարկեն հետագայում:
