Հայաստանը չի լուծի իր խնդիրները անգամ 100 տոկոսանոց տնտեսական աճի դեպքում. Կարեն Կարապետյան
ԱԺ-ում հարցուպատասանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե ինչ տնտեսական աճ պիտի լինի Հայաստանում, որ յուրաքանչյուր քաղաքացի իր վրա զգա դրական արդյունքները, նշել է, որ անգամ 100 տոկոսանոց տնտեսական աճը բավարար չէ Հայաստանի բոլոր խնդիրների լուծման համար։ «Կա՞ երկիր, որ մեկը տարում կարող է լուծել իր առջև ծառացած բոլոր խնդիրները։ Ոչ։ Իսկ այժմ գնահատեք մեր աշխատանքը՝ հաշվի առնելով մեկնարկային հնարավորությունները»,- նշել է Կարապետյանը:
