Ինձ ասել են առավոտյան գնալ աշխատանքի, երեկոյան՝ տուն. Լևոն Ալթունյան
Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանն իր հետագա պաշտոնավարման մասին դեռ որևէ տեղեկություն չունի։
«Ինձ ասել են առավոտյան գնալ աշխատանքի, երեկոյան՝ տուն։ Այլ հարցերի չեմ կարող պատասխանել», - այսօր Ազգային ժողովում իր հետագա պաշտոնավարման մասին հարցերին ի պատասխան ասաց Ալթունյանը։
Այնուհետև, դիմելով Առողջապահության նախարարի պաշտոնակատրին, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարցրեց. «Ինչո՞ւ եք խորշում ԱԺ լսումներից ու համանման միջոցառումներից՝ որպես համակարգի պատասխանատու: Երկրորդ, արդեն մեկ տարի է ղեկավարում եք նախարարությունը, կանոնադրության կետերից մեկը ձևակերպեք, որտեղ ունեք հաջողություն: Երրորդ, ինչպե՞ս է պատահում, որ ամենաանմխիթար նախարարության ղեկավարն ամենաժպտադեմ նախարարն է»:
«Ես գնահատականների հետ համաձայն չեմ, որ նախարարությունն ու ոլորտն անմխիթար են»,- ասաց Ալթունյանը
Պետրոսյանն արձագանքելու ցանկություն չունեցավ:
Հարցին, թե նախարարին չե՞ն փոխանցել, որ տարբեր հարցումների համաձայն՝ ինքը վատ աշխատած նախարարներից մեկն է, Ալթունյանը պատասխանեց. «Ո՛չ, ինձ նման բան չեն ասել»։
