«Հայաստանը չի հետաքրքրում գերտերություններին». Ալեքսանդր Իսկանդարյան (video)
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ Հայաստանին հաջողվում է չլինել Արևմուտքի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող պայքարի կիզակետում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանն այնքան էլ չի հետաքրքրում գերտերություններին. «Հայաստանը փոքր պետություն է, և Հայաստանի համար գերտերությունները չեն պայքարի, ինչպես տեղի ունեցավ Ուկրաինայի դեպքում»: Խոսելով հայ-իրանական հարաբերություններից՝ քաղաքագետը նշեց, որ չկա այնպիսի երկիր, որը Իրանի հետ ունենա այնպիսի հարաբարերություններ, ինչպիսին Հայաստանինն են: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
