«ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ Ձեզ շատ լավ օգտագործեց որպես տեխնոլոգիա». Մարուքյանը՝ Կարեն Կարապետյանին
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ասաց, որ իրեն համար ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ Կարեն Կարապետյանին օգտագործեց որպես տեխնոլոգիա: «Ավարտվեց թնջուկը, երբ հարցնում էինք՝ կարո՞ղ ա Դուք լինեք վարչապետ, ասում էիք՝ կարող ա, հարցնում էինք՝ պատրա՞ստ եք աշխատել, ասում էիք՝ պատրաստ եմ: Մարդիկ ձեզ հետ հույսեր էին կապել, բայց ՀՀԿ-ն ձեզ որպես լավ տեխնոլոգիա կիրառեց ընտրությունների ժամանակ: Դրա համար էլ հասարակության մոտ մեծ հիասթափություն կա», նշեց մարուքյանը: «Հիասթափություն կա, թե չէ, դա ձեր գնահատականն է, ինչքանո՞վ է դա համընկնում շատ մարդկանց գնահատակնների հետ... », -ասաց Կարեն Կարապետյանը։ Արձագանքեց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ինքն անձամբ չի հիասթափվել, որովհետև ոչ մի հույս չի կապել, բայց կային մարդիկ, ովքեր հույս էին կապել։
