Արծվիկ Մինասյանն իր հետագա պաշտոնավարման մասին. ինչ է սպասվում
Բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը չի կարծում, թե նոր կառավարության կազմում կոալիցիոն Դաշնակցության պորտֆելների մասով որևէ փոփոխություն կկատարվի։ Ըստ նրա՝ ցանկացած երկրում հաղթած ուժի առաջնորդն է ստանձնում պատասխանատվությունը։ Լրագրողի դիտարկմանը, թե հաղթած ուժի առաջնորդը 2014-ին հայտարարել էր, որ չի հավակնում որևէ պաշտոնի, Մինասյանը արձագանքեց. «Այդ հարցի պատասխանը պարոն Սարգսյանը տվել է»։ Այնուհետև լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ իր հետագա պաշտոնավարման հարցին: «Չեմ կարծում, որ մեր մասով առնվազն փոփոխություն կարող է լինել, մանավանդ որ կոալիցիոն համաձայնագրով նախատեսված ծրագրերով ունենք բավական մեծ անելիքներ»,- ասաց Մինասյանը:
