Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այստեղ լինի հրդեհ և այստեղ 700 աշխատակիցներ վտանգված կլինեն. Արա Բաբլոյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանն այսօր Ազգային ժողովում յուրահատուկ ակցիա արեցին:Արարատ Միրզոյանը մոտեցավ ամբիոնին ու ելուրթ ունեցավ, գրպանից հանելով ֆայեր և վառեց այն: Դահլիճում գունավոր ծուխ բարձրացավ՝ կանաչ ու դեղին։ Նրան միացավ նաև նրա գործընկեր Լենա Նազարյանը, որը տեղից վեր կացավ ու երկու ձեռքին վեր պարզած ֆայերը՝ մոտեցավ ամբիոնին։ Սակայն նրանց այս քայլը բացասական ընդունեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը: «Ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես ԱԺ նախագահ, այլ քաղաքացի ու բժիշկ, որը չի կարող հանդուրժել, որ քաղաքական կամ որևէ այլ նպատակներից ելնելով պատգամավորներին ու քաղաքացիներին դնեն այնպիսի վիճակի մեջ, որը վտանգում է նրանց առողջությունը կամ կյանքը: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այստեղ լինի հրդեհ և այստեղ 700 աշխատակիցներ վտանգված կլինեն: Ես այդ արարքն անընդունելի եմ համարում»,- ասաց Բաբլոյանը:
