Ավտովթար Երևանում. սիրիական համարանիշներով Hyundai-ը բախվել է երեխաներ տեղափոխող ПАЗ ավտոբուսին
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Արմենակյան փողոցում բախվել են սիրիական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենան և ПАЗ մակնիշի 65 LO 186 համարանիշի ավտոբուսը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոբուսի 2 ուղևորներ, որոնք երեխաներ են եղել, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ավտոմեքենայում եղել են նաև մեծ թվով երեխաներ, որոնք բարեբախտաբար չեն տուժել։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
