Սազն առել է ձեռքը
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, անդրադառնալով Կարեն կարապետյանի այն հայտարարությանը, թե որոշել են որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, կարճ և համառոտ ասել է. «Իմ կարծիքը Կարեն Կարապետյանի կարծիքին համակարծիք կարծիք է»: Այնուհետև պատգամավորը սկսել է, արդեն ավանդույթ դարձած, Սերժ Սարգսյանի գովքն անել: «Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին մենք ունեցել ենք լրջագույն ձեռքբերումներ: Գնահատում եմ սահմանների անառիկությունը և մեր բանակի հզորացումը, ինչու չէ՝ նաև տնտեսական աճը:Իմ գնահատմամբ՝ դրականը գերակա է»,- հավելել է Վարդապետյանը:
