«Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ավազակապետությունը,Ռ. Քոչարյանի կազմակերպած թալանն ու Ս.Սարգսյանի ստացած ժառանգությունը».Սամվել Խուդոյան (video)
«Հնարավոր չէ Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարին գնահատել, առանց նայելու նախկին փուլերին: Այս իշխանության հիմքերը դրեց Լևոն Տեր-Պետրոսյանը, և ինքը՝ Լևոն Տեր-Պետրոյանը, երկիրը դարձրեց ավազակապետություն»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Ըստ հոգեբանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դրեց երկրի թալանի հիմքը, համախմբված կաշառակերությունը ստեղծվեց Քոչարյանի օրոք, իսկ այս ամենը ժառանգեց Սերժ Սարգսյանը: Հարցին՝ ի՞նչ տրամադրվածություն ունի ժողովուրդը, հոգեբանն ասաց. «Ժողովուրդը հոգնել է էս նույն մարդկանցից, կառավարման նույն ոճից, հիմար որոշումներից»: Սամվել Խուդոյանի կարծիքով, Սերժ Սարգսյանին կարելի է մեղադրել, որ նա շատ քիչ ջանքեր է թափել իրեն թողած երկիրը նորմալ պետություն դարձնելու համար: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
